Home / Հարցազրույցներ / ՎԱՆՈՒՀԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ` ԼԱՎ Է ԼԻՆԵԼ «ՏՂԱՄԱՐԴ-ԿԻՆ» ՔԱՆ` «ԿԻՆ-ՏՂԱՄԱՐԴ»
ՎԱՆՈՒՀԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ` ԼԱՎ Է ԼԻՆԵԼ «ՏՂԱՄԱՐԴ-ԿԻՆ» ՔԱՆ` «ԿԻՆ-ՏՂԱՄԱՐԴ»

ՎԱՆՈՒՀԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ` ԼԱՎ Է ԼԻՆԵԼ «ՏՂԱՄԱՐԴ-ԿԻՆ» ՔԱՆ` «ԿԻՆ-ՏՂԱՄԱՐԴ»

- Ձեր կարծիքով ինչպիսի՞ն պետք է լինի իսկսկան ընկերը: Ունե՞ք հիմա այդպիսի ընկեր:

- Շատ բարդ հարց է… Ամեն մարդ ընկեր կոչվելու իրավունք չունի, ընկերը նա է` ով քեզ չի շահագործում ու չի շփվում միայն շահի համար: Ընկերը նա է` ով չի ժպտում դեմքիդ, իսկ հետևիցդ բանբասում: Ընկերը նա է` ով ընկեր է ամեն պահի, այլ ոչ ընկեր` հանուն շահի: Ընկերը նա է` ով նոր ընկեր գտած չի լքում քեզ, բոլորին ի ցույց: Ընկերը նա է, երբ դու նեղության մեջ ես, նա հասնում է առանց քո կանչի: Նա, ով կյանքը կզոհի հանուն քեզ` կկոչվի ընկեր: Ես լավ ընկեր չունեմ, փոխարենը` ընկերն եմ բոլորի:

- Երբեմն լինում եք կոպիտ շարժուձևով, երբեմն էլ բավական քնքուշ ու զգացմունքային, ինչի՞ց է դա:

- Դա մարդու խառնվածքից է գալիս ու ապրած կյանքից, ոչ ոք թող չդատի, որ չդատվի: Կասեմ նաև, լավ է լինել  «Տղամարդ-կին» քան` «Կին-տղամարդ»: Երևի էլ չմեկնաբանեմ, ամեն մարդ թող ինքը իր խելքի չափով հասկանա ասածիս բուն իմաստը:

- Հավատու՞մ եք հրաշքների: Ձեր կյանքում եղե՞լ են հրաշքներ:

- Ոչ, ես ավելի սթափ մարդ եմ, և ոչ մի տեսակ հրաշքների չեմ հավատում: Հրաշք կլինի իմ կյանքում, երբ ունենամ երեխա, դա իսկապես հրաշք կլինի, հատկապես, եթե լինեն կապուտաչյա երկվորյակ կամ եռյակ տղաներ: 

- Հաճախ եմ տեսնում Ձեզ Երևանի փողոցներում` ընկերների հետ զբոսնելիս, և դուք միշտ առանց  դիմահարդարման եք լինում և շատ գեղեցիկ: Ո՞րն է Ձեր բնական գեղեցկության գաղտնիքը:

- Շատ շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար: Դժվարանում եմ պատասխանել:  Սիրում եմ, բնական դեմքեր, առանց դիմափոշիների:

- Կպատմե՞ք, թե երբ և ինչպես եղավ, որ սկսեցիք այցելել Արմեն Դալլաքյանի կինո ստուդիա:

- Հունվարի 17 էր, ցուրտ ու մռայլ մի օր: Արթնացա ու անմիջապես դուրս եկա, դիմեցի տարբեր ստուդիաներ, բայց ամեն տեղ մի բան էր պակաս: Գլխիկոր շարունակեցի քայլել, և թակեցի «Շանս» թատերական խմբակի դուռը, առաջին բանը, որ ինձ գրավեց, դա այն էր, որ գումարը մատչելի էր, իսկ ուսուցումը շաբաթական 3 օր: Նույն օրը գնացի  և նստեցի ուսանողական աթոռին: Այնուհետև Արմեն Դալլաքյանը բացեց իր «ԷլՄար» կինո ստուդիան, և մենք տեղափոխվեցինք այնտեղ, և մինչ այսօր ես կինո ստուդիայի ուսանող եմ:

- Խաղում ես ֆիլմերում և թատրոնում, ո՞րն է քեզ ավելի հարազատ: Եթե ընտրության առաջ կանգնես, որը կընտրե՞ս կինոն թե՞ թատրոնը:

- Երկուսն էլ սիրում եմ, ամեն մեկն ունի իր գույնն ու բույրը, ընտրել չեմ կարող, կթողնեմ բախտի քմահաճույքին:

- Ֆիլմում դուք նկարահանվել եք հայտնի  դառնալու համա՞ր, թե՞  դա եղել է Ձեր երազանքը:

- Ոչ, դերասանուհի դառնալը եղել է իմ ներարգանդային կյանքի երազանքը, պարզապես բժշկությունն է ինձ սիրահարվել, իսկ ես ինքնակամ նրան չեմ տրվել, պարզապես բեմն է իմ սիրտը գերել, պարզապես` արվեստն է իմ հոգում տիրել…:

- Գիտեմ, որ ֆիլմում խաղալուց բացի նաև նկարահանում ես քո սեփական ֆիլմը: Ցանկանում ես, որ հանրությունը քեզ ճանաչի որպես ռեժիո՞ր, թե՞ դերասան:

- Ես դերասան եմ, ու դա ամենավեհ կոչումն է ինձ համար:

- Ըստ քեզ, դրական կերպարն է ավելի հեշտ մարմնավորել թե բացասականը:

- Դրականն էլ, բացասականն էլ ունեն իրենց դժվարությունները, կարծում եմ դա գալիս է մարդու ներաշխարհից, բայց ոչ այն պատճառով, որ եթե մարդը խաղում է բացասական կերպար ուրեմն ինքը էությամբ վատն է կամ հակառակը:

- Ի՞նչ դեր երբևիցե չի համաձայնվի նկարահանվել Վանուհի Մխիթարյանը:

- Դերասանը բեմում պետք է կարողանա ամեն ինչ անել, մի խոսքով դառնա և շանթ, և շանթարգել: Միևնույն է, ինչ էլ խաղամ, դա դեր է, մտավախություն չունեմ թե սխալ կհասկանան, և կերպարը կվերագրեն իմ էության հետ: Հաճախ մարդիկ սիրում են խաղալ դրական կերպարներ, որ հանրությունը նրանց ճանաչի որպես բարի մարդ, այն ինչ կեղծ դիմակի տակ են մտնում շատերը:

- Գիտեմ, որ «Սեր… առանց սիրո» ֆիլմում խաղում ես ռոմանտիկ կերպարում, իսկ «Ինչի համար» ֆիլմում լրիվ ուրիշ կերպար ես կերտել: Դա քեզ համար դժվար չէ՞ր:

- Իհարկե դժվար էր, «Ինչի համար» ֆիլմում համեմատաբար ավելի կոպիտ շարժուձևով, ասող, խոսող, բայց և միամիտ աղջկա էի: «Սեր… առանց սիրո» ֆիլմում մարմնավորում եմ երկվորյակ քույրերին,  իսկ նրանք ծայրահեղ տարբեր են , մեկը` կիրթ, քնուշ ու բարի, մյուսը` լիրբ, կոպիտ ու բռի: Միանշանակ դժվար է, հատկապես, երբ նկարահանումները լինում են նույն օրում, չեմ կարողանում հապճեպ մի դերից անցում կատարել դեպի մյուս դերը:

- «Սեր… առանց սիրո» ֆիլմը  պատմու՞մ է ինչ-որ մեկի կյանքը, կամ գուցե հատվա՞ծ է հենց Ձեր կյանքից:

- Ոչ, ֆիլմը ոչ մեկի կյանքի մասին չէ, այն իմ մտքի շարադրանքն է, գրել եմ երևակայության արդյունքում, թեպետ իրական կյանքից վերցված դեպքեր են: Ֆիլմը ունի ուսուցողական բնույթ, փորձել եմ այս սցենարի միջոցով մարդկանց հասկացնել, որ ծխելը ինչ հետևանքներ կարող է ունենալ, ինչ հետևանք կարող է ունենալ, երբ մարդիկ տիրապետելով ճանապարհային երթևեկության կանոններին, փորձում են շրջանցել: Կհասկանան, որ կյանքում գեղեցիկ խոսելուց լավ բան չկա: Ես փոքր մարդ եմ հասրակության մեջ, որ ինչ որ մեկին իմ կամքը թելադրեմ, սակայն վստահ եմ, այս ֆիլմից հետո, յուրաքանչյուր մարդ` ով փորձի անգամ ծխախոտի տուփին նայել, ֆիլմի տեսարանները աչքի առջև կգան տեսիլքի պես:  Վստահ եմ, մարդկանց մեջ այդ ժամանակ էլ կխոսի չարությունը, և կփորձեն իրենք իրենց խաբել, որ ոչինչ չփոխվեց իրենց կյանքում, բայց մարդկության մեկ երրորդ մասը հաստատ կսթափվի:

                  

- Գրում ես սցենար’, ֆիլմում ներկայանում` բամդրող ռեժիսոր և պրոդյուսեր: Խաղում ես թատրոնում և ֆիլմերում, աշխատում ես հիվանդանոցում որպես բուժքույր, մասնագիտությամբ մանկաբարձուհի ես: Ունես լրագրողի և հաղորդավարի կրթություն, զբաղվում ես սպորտով: Ուզում եմ հասկանալ, էլ ինչո՞վ ես զբաղվում, և, ո՞րն է կյանքիդ նպատակը: Ինչու  մի մասնագիտության մեջ չես խորանում, այլ անընդհատ փորփրում ես:

- Սպորտով երկար ժամանակ է չեմ զբաղվում: Ես փայտփորիկ չեմ, որ փորփրեմ, պարզապես  անում եմ այն` ինչ կարողանում եմ: Ավելի վաղ հասակում  նաև ասեղնագործում էի, այդ գծով էլ 4 տարի սովորել եմ,  ունեմ կարմիր դիպլոմ:

- Ի՞նչն է Ձեզ համար հանդիսատեսին գրավելու գրավականը:

- Եթե բեմում խաղում եմ, ու պետք է գրավել հանդիսատեսին, անհրաժեշտ է ուղղակի խաղով  հասնել նրանց սրտերին, այլ ճանապարհ չեմ տեսնում: Եթե արդեն բեմից իջել եմ` միայն ժպիտը կփրկի, անգամ եթե ծայրահեղ հոգնած եմ ու անտրամադիր, բայց անգամ այս դեպքում ժպիտս չի լինի շինծու: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այս նյութի հարցերը հղել են դերասանուհիներ` Մելանյա Նիկողոսյանը, Անահիտ Գրիգորյանը, Դիանա Սարգսյանը, Մարիա Գրիգորյանը, Շուշան Թամրազյանը, Ջեյն Պետրոսյանը և հաղորդավարուհի` Անի Հակոբյանը:

ԲՈԲՈ` ԼԵՈ ՎԱՆՍԵ

5 comments

  1. vaaaaaax es inch lavn er arevssssssss apress qezliq@ liq@ hajoxutyunnerrrr

  2. SHAT LAVNA HRASHQS >>MISHT ARAJ

  3. klassssssssssssssss

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Դուք կարող եք օգտագործել հետեւյալ HTML թեգերը եւ ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Scroll To Top